Search
Close this search box.

Ահա այսպես հանձնվում և նվիրվում է Սյունիքը` այսօրվա Հայաստանի սիրտը. Հայկ Մարտիրոսյան

Լուսանկարն իրոք արված է Սոսիների պուրակում։ Դա նախկին Հայկական ԽՍՀ տարածքում գտնված Հայաստանի Հանրապետության տարածք է։ Այն երբևէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Երբևէ։ Դա արտացոլված է նաև Գուգլի քարտեզներում` որպես Հայաստանի ներկա մաս։ Նույն այն քարտեզում, որին հաճախ սիրում են հղումներ անել թե՛ ադրբեջանցիները և թե՛ մեր տեղական դավաճանները։

Ալիևները հրապարակել են լուսանկար` այդ տարածքից։ Իսկ դա նշանակում է, որ տարածքը նիկոլ փաշինյանը ոչ միայն նվիրել է Ալիևին, այլև նվիրել է ավելին։ Եթե պուրակը ուղիղ նոր և ապօրինի սահմանին լիներ` անվտանգության նկատառումներից ելնելով` Ալիևն այնուամենայնիվ չէր այցելի այդ վայր։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ալիևին է հանձնվել առավել մեծ տառածք այդ հատվածում և Սոսիների պուրակը հայտնվել է ադրբեջանական ապահով թիկունքում։

Ահա այսպես հանձնվում և նվիրվում է Սյունիքը` այսօրվա Հայաստանի սիրտը։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան