Search
Close this search box.

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է 520.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.43 դրամով: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 629.60 դրամ (աճել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 724.38 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.95 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 437.15 դրամ, ոսկի՝ 29,815.17 դրամ, պլատին՝ 20,816.07 դրամ: