Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունը մի հատ բոմբ է դրել Սյունյանց աշխարհի տակ, որը պայթելու է. Քաջարանի քաղաքապետ

Թշնամին այսօրվա դրությամբ բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը՝ հավելելով, որ հայկական կողմն իր լավ դիրքերը զիջել է մեր ՊՆ-ի պահանջով, իրենք դա արել են, քանի որ մնացել են անօգնական:

Փարամազյանին այսօր կրկին հրավիրել էին ՔԿ:

«Ես կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ այս իշխանությունը մի հատ բոմբ է դրել Սյունյանց աշխարհի, ինչու չէ նաև ՀՀ-ի տակ: Չլինի Սյունիք, տափանաքար կդրվի Հայաստան աշխարհի վրա: Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ, ֆիթիլը վառել են, մի օր դա տրաքելու է:

Ժողովուրդ, մենք մտահոգված ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ կրակոց էլ է լինելու, ավելի վատ բաներ էլ են լինելու, իրենք պատրաստ են: