Search
Close this search box.

«Փոթորիկ մի բաժակ ջրում»․ռուս սենատորի կանխատեսումները Թուրքիայի շուրջ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո

ՌԴ Դաշնության խորհրդի անդամ,սենատոր Ալեքսեյ Պուշկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և գնահատել Անկարայի արձագանքը։Հաղորդում է Ռիա Նովոստին։

Դաշնության խորհրդի անդամի խոսքով ՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի շատ դաշնակիցներ վաղուց են ճանաչել Ցեղասպանության փաստը, եվրոպական որոշ երկրներում դրա ժխտումը քրեականացված է: Օրինակ ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ավելի վաղ,ապրիլի 24-ը հայտարարել էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Ի պատասխան Անկարան միայն դիվանագիտական ​​դեմարշներ է իրականացրել, շեշտել է Պուշկովը:

«Ֆրանսիայի, ԳԴՀ-ի և այլ երկրների հետ հարաբերությունները փոքր-ինչ սրվել են, բայց մնացել են: Թուրքիան չի լքել ՆԱՏՕ-ն և չի էլ հեռանա: Նույնը, ամենայն հավանականությամբ, կլինի Բայդենի որոշմանը Էրդողանի արձագանքի դեպքում՝ մեծ փոթորիկ, բայց մի բաժակ ջրում: Միևնույն ժամանակ, Բայդենի այս քայլը չի նպաստի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը», – գրել է ռուս սենատորն իր տելեգրամյան ալիքում: