Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է». Արման Թաթոյան

ՀՀ Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող ադրբեջանական արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն, ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով:
Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է: Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաև սոցիալական հարցերը:

Սյունիքի մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարևոր էր նաև Նախագահի անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր:
Կձեռնարկվեն նաև միջոցներ, այդ թվում` համատեղ, որոնց նպատակն է նպաստել արձանագրված մյուս խնդիրների լուծմանը (սոցիալական և այլն):

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան