Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա հետիոտնի. վերջինիս 2 ոտքերն ամպուտացվել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ`35-ամյա վարորդիկողմից 22-ամյա հետիոտնին վրաերթի ենարկելու փաստի առթիվ:

Նշված քրգործը հարուցվել է ապրիլի 8-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Հրազդանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Չոբանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էրիկ Խաչատուրյանին, որից հետո բախվել ճանապարհի կողմնակում կայանված ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի հետևանքով Է. Խաչատուրյանը ոտքերի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ 2 ոտքերը գոտկատեղից ներքև ամպուտացվել են:

Opel-ի վարորդ Գ. Չոբանյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել, որտեղ նույնպես եղել է դատված և ենթարկվելով սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, ով, ի դեպ, պարզվել է, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: