Search
Close this search box.

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.

Ընդունել Կառավարության հրաժարականը»,- ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց` հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։