Search
Close this search box.

Այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում ու կարծես գիտությունն էլ չի զարգանում. Ռոբերտ Մելքոնյան

Խոսակցություններ կան, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը սեփականաշնորհվելու է և բնականաբար սկսվել է լալահառաչ արձագանքները. թե ինչպե՞ս եղավ, որ գիտությունն այդքան երկրորդական ոլորտ դարձավ և հիմա էլ շենքն են խլում:
Լա՛վ, ինչպես հասկացնենք, որ ակադեմիաներով, նրա ամուլ կամ իմպոտենտ կառույցներով, ինստիտուտներով, ապարատային գիտնականներով, տարկետումներով գիտություն չի զարգանա: Ինչպե՞ս հասկացնենք, որ գիտությունների ակադեմիաներն իրենց կառույցներով և ստեղծագործական զանազան միություններն ու համքարությունները խորհրդային ռուդիմենտար օրգաններ են, և գոյություն ունեն ու գործում են հիմնականում միայն հետխորհրդային երկրներում: Աշխատում նույն ոճով, նույն կերպ և նույն մեթոդներով՝ իրենց ձևական համագումարներով ու ժողովներով…
Եվ այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում ու կարծես գիտությունն էլ չի զարգանում: Միայն «լիքը պաշտպանած զանազան գիտնականներ» են աշխատում, չհաշված հատուկենտ իսկական գիտության նվիրյալների…
Իսկ այդ մոնստր, ուռճացված, բյուրոկրատական կարծրատիպերից զոմբիացած նման կառույցները բյուջեով պահելու փոխարեն, պետք է այդ գումարները, հատկացումները, օգնությունները ուղղել միայն ու միայն կոնկրետ, իրոք արժեքավոր, լուրջ հայտնագործությունների, գյուտերի, գիտական աշխատությունների, ստեղծագործությունների իրականացմանն ու խրախուսմանը: Իսկ ԳԱ, մյուս ստեղծագործական միությունների վարչական շենքերը, եթե այլ նպատակով օգտագործվեն, սեփականաշնորհվեն ապա դրանից երկիրը, ժողովուրդը միայն ու միայն կշահի…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից