Search
Close this search box.

Սա մեր հավաքական ամոթի ցուցահանդեսն է

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն երեկ Երևանի քաղաքապետարանում բացվեց «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը, որտեղ վտանգված հուշարձանների շարքում են մեր այնպիսի հռչակավոր սրբավայրեր, ինչպիսիք Դադիվանքն ու Ծիծեռնավանքն են։

Սա մեր հավաքական ամոթի ցուցահանդեսն է, սա այն «հեղափոխության» արդյունքների ցուցահանդեսն է, որի հետևանքով իշխանության եկած վարչախումբը խելահեղությամբ աղետի բերեց մեր պետությունը՝ մեր սրբերի մասունքները դարձնելով բարբարոս ցեղի ոտքի կոխան»։