Search
Close this search box.

Անձամբ իմ կողմից արժանանում են այդ հայհոյանքների տասնապատիկին. վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար

Քանի դեռ խնդիրն օրենսդրական տիրույթում լուծված չէ՝ ուզում եմ ասել, որ բոլոր այն փնթի թափթփուկներն, ովքեր լեզվի փաթաթան են դարձրել երկրի ղեկավարի եւ նրա միլիոնավոր կողմնակիցների հասցեին այլանդակ հրապարակային հայհոյանքները, անձամբ իմ կողմից արժանանում են այդ հայհոյանքների տասնապատիկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Փաստ է, որ հայկական իրականության մեջ հայհոյանքն ունի առանձնահատուկ վիրավորական բնույթ։ Փաստ է նաև, որ օրենսդրությունը չի կարգավորում դրանից բխող ռիսկերն ու հետեւանքները։ Այստեղ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ կան, որոնք առնչվում են նաեւ միջազգային իրավունքին։

Ըստ այդմ, քանի դեռ խնդիրն օրենսդրական տիրույթում լուծված չէ՝ ուզում եմ ասել, որ բոլոր այն փնթի թափթփուկներն, ովքեր լեզվի փաթաթան են դարձրել երկրի ղեկավարի և նրա միլիոնավոր կողմնակիցների հասցեին այլանդակ հրապարակային հայհոյանքները, անձամբ իմ կողմից արժանանում են այդ հայհոյանքների տասնապատիկին։ Հատ-հատ պատասխան կտամ ամեն մեկիդ։ Իսկ դուք, ձեր ճղճիմ կյանքով մեկ, երբեք ձեր ասածների համար պատասխան տվող չեք։