Search
Close this search box.

Վահե Հակոբյանը Փաշինյանի աներձագին հրավիրում է բոքսի

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ապրիլի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրում է բոքսի։

«Առաջարկում եմ ամսի 25-ին՝ իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ, հին ավանդական բարի բոքսը, բոքսի օրենքով, բոքսի ռինգում», – լրագրողներին ասաց նա։

Հակոբյանը ժամն ու տեղն էլ նշեց՝ «Օրանժ» սպորտային համալիրում՝ ժամը 12։00-ին։

«Ես, ինքը, մեկ դատավոր, բոլորին էլ հրավիրում եմ լուսաբանեք», – ասաց Հակոբյանը։

Հարցին՝ ինչո՞ւ հենց բոքս, նախկին մարզպետն արձագանքեց. «Բա ի՞նչ անեմ, կուլ տա՞մ»