Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՆ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, եւ հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել: Նաեւ նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել: Դատախազությունից, սակայն, մեզ հետ զրույցում կին դատախազի` գինեկոլոգի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը հերքեցին` անվանելով բամբասանք»:

Մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: