Search
Close this search box.

Մահացել է Լուիզա Ղամբարյանի մայրը. Օրեր առաջ մահացել էր նրա ամուսինը

Կյանքից հեռացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մայրը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը։
«Ցավակցում եմ, Լուիզ: Ալլա Միխայլովնան էլ գնաց: Համբերություն քեզ։ Կյանքից հեռացավ Լուիզա Ղամբարյանի մայրը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր նաև նրա ամուսինը՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։
Նա վարակված էր կորոնավիրուսով, տևական ժամանակ է` պայքարում էր կյանքի համար։