Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ուսուցիչներն ընդդեմ դպրոցի. Վահրամ Բաղդասարյանի փեսայի դեմ հայց է ներկայացվել դատարան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Հայկանուշ Մելիքյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ստիպեն անվավեր ճանաչել Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատությունից իրեն աշխատանքից ազատելու որոշումը: Ու դատարանում, բացի այս դպրոցի ղեկավարությունից, որպես պատասխանող է հանդես գալու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանում հանրակրթական դպրոցները ենթակա են թաղապետարանին»:

Մանրամասը՝  թերթի այսօրվա համարում: