Search
Close this search box.

Նոր որոշում պատերազմին մասնակցած անձանց համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը որոշել է 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 100 միլիոն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 131-Ն որոշմամբ հաստատվեց «Ադրբեջանի հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը»:

Ըստ այդ որոշման, նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպեց հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, արդյունքում հաղթեց «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»: