Search
Close this search box.

2020 թվականին ևս 100 զինծառայող մահացել է՝ այլ պատճառներից

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2020 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների, ինքնասպանությունների եւ զոհերի հետ կապված զեկույց է ներկայացրել եւ իր կազմած տեղեկանքում առանձին անդրադարձել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անթաքույց և անմիջական աջակացությամբ, նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի թվին, որտեղ գրված է․

«Եթե համեմատենք ԱՀ/ԼՂ ՊՆ կողմից հրապարակված (3015), միայն լրատվամիջոցներով հրապարակված (104), և ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած անձանց (47) տվյալներով զոհվածների թիվը ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած թվի (3621) հետ, պարզ է դառնում, որ այս պահին 455 զոհվածների անուններ դեռևս չեն հրապարակվել ո՛չ պաշտոնապես, ո՛չ լրատվամիջոցներով։ Այսպիսով, չնայած անցել է արդեն հինգ ու կես ամիս պատերազմական գործողությունների ավարտից հետո, սակայն մինչ այժմ զոհվածների վերջնական թիվը հայտնի չէ։

ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2020 թ․-ին գրանցվել է պատերազմական գործողություններով չպայմանավորված 100 զինծառայողի մահվան ելքով դեպք»։