Search
Close this search box.

Վթարի պատճառով 33 ժամ ջուր չի լինելու

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 22-ին ժամը 14․00-ից մինչև ապրիլի 23-ն 23․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի որոշ հատվածների ջրամատակարարումը, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Մասնավորապես, ջուր չի լինի հետեւյալ հասցեներում.

1․Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների՝ Հերացի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սասունցի Դավիթ, Սարի-Թաղի 1-3, Այգեստանի 9-11 փողոցների, Սարի-Թաղի 1-10 շարքերի, Չարենցի 1-ին, Խորենացու 4 նրբանցքների, Մյասնիկյան պող. 1-4, Խորենացի 146-231 և Գլինկա 10-25 համարների, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի,

2․Արաբկիր վարչական շրջանի՝ Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի պող. 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդով 1-ին եւ Մալխասյանց նրբանցքներ, Ադոնց 1-19 համարներն իրենց կոտորակներով,Ն.Զարյան՝ 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21,23,24,25,26,27 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 12-21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պողոտա 35-67 կենտ և 52-66 զույգ հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղին իր այգիյով և «Արաբկիր» ԲԿ-ի ջրամատակարարումը՝

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: