Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ մոտ մեկ ժամ սահմանին անկանոն կրակոցներ են հնչել. Կապանի քաղաքապետ

Երեկ մոտ մեկ ժամ սահմանին անկանոն կրակոցներ են հնչել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Կրակոցներ լինում են եւ հաճախակի են լինում տարբեր հատվածներում, իհարկե անկանոն կրակոցներ։ Երեկվա կրակոցները ավելի երկար ժամանակ տեւեցին, տեղի ունեցավ կենտրոնական հատվածում։ Ինձ զեկուցել են, որ ընդհանուր տեւել է մոտ մեկ ժամ»,- ասաց Փարսյանը։

Քաղաքապետի խոսքով՝ գյուղացիներին անհանգստացնում են այդ կրակոցները, որովհետեւ մեծ հաշվով գյուղացիները չգիտեն՝ կրակոցները թիրախայի՞ն են, թե՞ ոչ։