Search
Close this search box.

Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ում ծեծի է ենթարկվել

Իր քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել են Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել են: Բերման ենթարկված 4 անձանցից ձերբակալվել է միայն Գ. Սաֆարյանը և 2017 թ. հունվարի 16-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

Նրա նկատմամբ ինչպես քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ դատարանի շենքում բռնության դեպքեր արձանագրվել են նաև նախկինում