Search
Close this search box.

«Սյունիք. Ես ծեր արևը կծիմ». Անդրե

Երգիչ Անդրեն Instagram-ի իր էջում Սյունիքին աջակցող գրառում է կատարել․ «Սյունիք. Ես ծեր արևը կծիմ։ Հատեք տի»,-գրել է երգիչը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է: Նրան այստեղ դիմավորում են բողոքի ակցիաներով, սուլոցներով ու հայհոյանքներով, «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով: Սյունիքի մարզում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը դիմել է իրավապահներին` կոչ անելով հանրության համար տեսանելի ձևով պատժել տեղի ունեցածի մեղավորներին:

Իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեպքի հետ կապված մամուլի հաղորդագրությունները համապատասխանաբար հանվել են և ուղարկվել են Ոստիկանություն՝ 180-181-րդ հոդվածներով քրեական դատավարությամբ նախատեսված ընթացքը որոշելու։ Այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե: