Search
Close this search box.

Ինչո՞ւ են երջանիկ զույգերը առանձին քնում

Երևակայության մեջ կառուցելով երջանիկ ամուսնական կյանքը, մենք, որպես կանոն, պատկերացնում ենք, որ քնում և արթնանում ենք սիրելիի հետ գրկախառնված (հազիվ թե ներդաշնակ միությունը ենթադրում է պահարան` երկու մահճակալների միջև): Այդուհանդերձ, գիտնականները շտապում են հորդորել մեզ փոխել մեր համոզմունքները. եթե ցանկանում եք, որ ձեր հարաբերությունները երկարատև լինեն, ստիպված եք առանձին քնել:

Բրիտանացի փորձագետների հետազոտությունների համաձայն` տարբեր սենյակներում անցկացված գիշերը բարենպաստ է անդրադառնում զուգերի հարաբերությունների վրա, նպաստում աշխատունակության բարձրացմանը:

Բացի այդ մասնագետները գտնում են, որ, եթե զուգընկերները զգում են սեռական ցանկության նվազում, ապա արժե, որ նրանք միառժամանակ առանձին քնեն, որպեսզի կրքերին վերադարձնեն նախկին ուժգնությունը:

Նշված կապը հոգեբանները նախևառաջ բացատրում են նրանով, որ մեզանից յուրաքանչյուրն ունի անձնական տարածության կարիք, որը նվազագույնը կազմում է 80 սանտիմետր. այն զգալիորեն փոքրանում է, եթե ձեզ հետ քնում է ձեր տղամարդը:

Երկրորդ` շատ զույգեր բախվում են այնպիսի խնդրի առջև, ինչպիսին խռռացնելն է. զուգընկերները լավ չեն քնում, մեծանում է գրգռվածությունը:

Խնդրի երրորդ կողմը էսթետիկական է. արթնանալուց անմիջապես հետո մեզանից քչերի տեսքն է լինում «5+»-ի, դրա համար մի քանի րոպե է անհրաժեշտ, որպեսզի մեզ կարգի բերենք:

Այսպիսով` միֆը, որ առանձին քնում են միայն այն զույգերը, որոնց մոտ ճգնաժամ է, վերջնականապես հերքված է: