Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ ջան, ներողություն ենք խնդրում սրանց համար». Նիկոլ Փաշինյանը նստեց ավտոմեքենան ու հեռացավ Մեղրիից

Նիկոլ Փաշինյանին ավտոշարասյունը քիչ առաջ հեռացավ Մեղրիից:

Վարչապետի՝ Սյունիք այցն անցնում է գերլարված իրավիճակում: Այստեղ նրան դիմավորեցին հայհոյանքներով ու «դավաճան» վանկարկումներով: Փաշինյանը ի պատասխան հայհոյանքների՝ ասաց. «Ժողովուրդ ջան, ներողություն ենք խնդրում սրանց համար… Մենք են մեղավոր»:

Փաշինյանը միայն մի քանի քայլ կարողացավ անել ավտոմեքենայից իջնելուց հետո՝ դա անելով մեծաթիվ թիկնապահներով ու ուժայիններով շրջապատված: