Search
Close this search box.

12–ամյա երեխայի մահվան պատճառը հայտնի է

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած տապակած կանաչին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը։

«Գյուղում խոսում են, որ ընտանիքի մայրը այգուց կանաչի է հավաքել, պատրաստել, բայց թե ինչ տեսակի, չգիտենք։ Գիտեմ, որ ծնողները հենց բժշկին են ասել այդ մասին, իսկ հիվանդանոցում նախնական ախտորոշվել էր հենց սննդային թունավորում»,–ասաց նա։

Նրա խոսքով`ընտանիքի մյուս անչափահասի՝ 14-ամյա տղայի վիճակը կայուն է։

Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը Facebook-իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։

«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։