Search
Close this search box.

Ես հորդորել եմ, որ Ավանի փոխթաղապետը թույլ չտա իրեն նման գրառումներ անել. Բորիս Ավագյանը՝ Մուրադովի վերաբերյալ գրառման մասին

Ես հորդորել եմ, որ Ավանի փոխթաղապետը թույլ չտա իրեն գրառումներ անել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի վերաբերյալ: Եթե ինչ-որ մեկն ունի առողջական խնդիրներ ու այդպիսի գրառումներ է անում, պետք է քննադատվի մեր հայրենակիցների կողմից: Ոչ միայն իշխող կուսակցության, այլ՝ բոլորի: Նրան պետք է բացատրել, որ չի կարելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բորիս Ավագյանը:

Արցախի ԱԻ նախկին փոխնախարարն ասաց, որ բոլորն են տեսել վիրավորական գրառումն ու հարց է բարձրացնում, թե ինչու չի քննադատվել դա, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից. «Այ սա արդեն քաղաքական գործունեություն է: Նա վիրավորում է օտարերկրյա գեներալի, ով զբաղվում է խաղաղապահ գործունեությամբ ու մեր գերիների հարցով: Դա անթույլատրելի է»: