Search
Close this search box.

ՖՈՏՈ․ ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը ծանր տեխնիկա է բերել, 7-րդ դարի Վանքասարի եկեղեցին վտանգված է

«Caucasus Heritage Watch»-ը ահազանգում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասարի եկեղեցուն սպասվող հավանական վտանգի մասին։

«Ապրիլի 16-ին արված արբանյակային պատկերները ցույց են տալիս հավանական ծանր տեխնիկայի առկայությունը 7-րդ դարի Վանքասարի եկեղեցու կայանատեղիում և կառույց՝ ճանապարհի մյուս կողմում»,-ասվում է «Caucasus Heritage Watch»-ի թվիթերյան գրառման մեջ։