Search
Close this search box.

Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին․ կա վիրավոր

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, որի հետևանքով վիրավորվել է անձ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն:

«Ապրիլի 16-ին, ժամը 22:00-ին, Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանային անցակետի սահմանապահները հայտնաբերել են երկու սահմանախախտի: Դեպքի մասին տեղյակ են պահվել իրանցի սահմանապահները: Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանն ու Հուսեյնփուր Սաջադ Հասանն են: Ադրբեջանական սահմանապահների կողմից զենքի օգտագործման հետևանքով Նարիմանը թեթև վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են «Ֆիզուլի» ախտորոշիչ կենտրոն»,- հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1159 հաբ և 78 միավոր դեղամիջոց, որը նման է Costed Mikro Politedve-ի (թմրանյութի տեսակ,-խմբ.):

«Նրանք նաև բերման են ենթարկել նաև Ֆիզուլիի բնակիչներ Հուսեյնով Էլշանին և Սադդինովի Ուլվին, որոնք Opel մակնիշի մեքենայով ժամանել էին օրինախախտներին դիմավորելու և թմրանյութը վերցնելու նպատակով: Ներկայում Ֆիզուլիի շրջանի պետական սահմանային ծառայության Հորադիզի սահմանային ջոկատի սպաներն ու զինդատախազությունը իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական գործողություններ»,- մանրամասնել են գերատեսչությունից: