Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «2 տարում 50 բարձրահարկ պետք է կառուցել ու էդ հարցը փակել». Ծառուկյանը՝ «Երիտասարդական ռեսուրս կենտրոն»-ի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աբովյան քաղաքի Երիտասարդական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, ներկայացրել սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման իր տեսլականը: Խոսելով աղետի գոտու, մասնավորապես, Գյումրիի տնակային ավանների մասին, ԲՀԿ նախագահը նշել է, որ այնտեղ ապրող մարդկանց համար շենքեր կառուցելը պետության համար պետք է լինի առաջնահերություն: «2 տարվա ընթացքում 50 բարձրահարկ պետք է կառուցել և այդ հարցը փակել»,-ընդգծել է Ծառուկյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման հստակ ճանապարհը ներկայացված է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում: