Search
Close this search box.

Սեռական բռնություն` զինված ուժերում, և երեխաների բռնաբարության 46 դատական գործ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Վանկուվերում ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարների համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ սեռական բռնություն տեղի է ունենում ոչ միայն Հոլիվուդում, այլև քաղաքականության մեջ և նույնիսկ զինված ուժերում. գրում է People ամսագիրը:

«Սեռական բռնությունն ամենուր է. այն ոլորտում, որտեղ աշխատում եմ, բիզնեսում, համալսարաններում, քաղաքականությունում, զինված ուժերում և ամբողջ աշխարհում»,- ասել է դերասանուհին:

Ջոլին սեռական բռնությունն անվանել է կանանց հավասարության հասնելու ծայրահեղ խոչընդոտ:

«Շատ հաճախ կանանց դեմ նման հանցագործությունների վրա մարդիկ ծիծաղում են. դրանք ներկայացնում են որպես աննշան հանցագործություններ, ինչպես հիվանդությունը կամ սեռական ցանկության դրսևորման ձև»,- նշել է Անջելինա Ջոլին:

Դերասանուհին հիշեցրել է Կոնգոյի մասին, որտեղ նախորդ շաբաթ երեխաների բռնաբարության 46 դատական գործ էր սկսվել: Ըստ նրա՝ հանցագործության զոհերի թվում կան շատ փոքր երեխաներ: