Search
Close this search box.

Վաչագանը երկու նռնակով պայթեցրել է իրեն՝ իր հետ տանելով հակառակորդի մեկ տասնյակ զինվոր

Վաչագան Հարությունի Նահապետյանը ծնվել է 1986 թվականին, Արմավիրում։ 2 անչափահաս երեխաների հայրը, թողնելով իր ընտանիքը, սեպտեմբերի 27-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մարտեր մղել Հադրութում, այնուհետև Մարտունիում, հետո տեղափոխվել Ֆիզուլի, որտեղ էլ զոհվել է փրկելով ընկերների կյանքը։

Վաչագանը երկու նռնակով պայթեցրել է իրեն՝ իր հետ տանելով հկառակորդի 10 զինվոր։ Անմահացել է Հոկտեմբերի 25 ին իր տղայի ծննդյան օրը։
Հետմահու արժանացել է Մարտական խաչ 1-ին աստիճան շքանշանի։