Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ տաք եղանակի ու երկրաշարժի կապի մասին

«Եղանակակլիմայական պայմանները կապ չունեն վերջին օրերին գրանցված երկրաշարժերի հետ։ Ամեն դեպքում, դեռ ոչ մի գիտնական, որևէ գիտական կապ չի հայտնագործել երկրաբանական և օդերևութաբանական պրեցեսների միջև»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա 5 օրերին հանրապետությունում կպահպանվի տաք եղանակը: «Հինգ օր էլ տաք-տաք ապրենք, հետո կտեսնենք»,-գրառել է Գ. Սուրենյանը: