Search
Close this search box.

Երկրաշարժ՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ

Ապրիլի 18-ին, տեղական ժամանակով՝ 11.00-ի շրջանում, սեյսմոլոգները գրանցել են 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի հարավային մասում: Ինչպես փոխանցում է RT-ն այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշիր քաղաքից շուրջ 100 կմ հեռավորության վրա: Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ ներկայում չկան: