Search
Close this search box.

Ռեկորդային աճից հետո բիթքոինի գինն ընկել է

Առևտրային տվյալներից պարզ է դառնում, որ ընթացիկ շաբաթ ռեկորդային աճից հետո բիթքոինի արժեքը կիրակի օրը նվազել է գրեթե 12% -ով։

Ավելի քան 20 բորսաների միջին գինը հաշվարկող CoinMarketCap պորտալի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում բիթքոինի գինը նվազել է 11,94% -ով՝ կազմելով 54 916 դոլար:

Ըստ ծավալի կրիպտոարժույթի փոխանակման ամենամեծ Binance բորսայում բիթքոինի գինն ընկել է 10,82% -ով՝ հասնելով 55 032 դոլարի:

Չորեքշաբթի, ապրիլի 14-ին բիթքոինի գինը, մասնավորապես Binance բորսայում հերթական պատմական ռեկորդն է գրանցել՝ կազմելով 64,85 հազար դոլար: