Search
Close this search box.

Սարսափելի ավտովթար Ռոստովում. կա 5 զոհ

ՌԴ դատախազությունը նյութեր է նախապատրաստում Ռոստովում տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, 1-ը վիրավորվել: Նախնական տվյալներով՝ մեքենայի ղեկին անչափահաս է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ դատախազությանը։

«Դատախազությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության պահպանման ստուգում է կազմակերպել, գնահատական կտրվի անչափահասի ծնողների գործողություններին»,-նշված է հաղորդագրության մեջ: