Search
Close this search box.

Գյումրիում ի՞նչ զինծառայողի են փնտրում

Ռուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Ինչպես դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը նման տեղեկություն ու նման տվյալներ չունեն: Ես դրա մասին իմացել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, բայց պաշտոնական տեղեկություններ չկան»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գյումրիում «Մուշ» թաղամասի բնակիչներն ահազանգել են, թե զինվորական համազգեստով երկու երիտասարդ լուսանկարը ձեռքերին փնտրում են զինծառայողի։ Գյումրու 102-րդ ռազմաբազան այս մասին հաղորդագրություն չի տարածել: