Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն իրականացնել միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:

Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայոյություն իրականացնող վերակարգերին այցելել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:
Ոստիկանության պետը հետևել է ծառայության ընթացքին, հետաքրքրվել խնդիրներով, տվել մի շարք հանձնարարականներ:

Արտեմ Հարությունյանի հավաստմամբ, առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում, բարելավվել սոցիալ-կենցաղային պայմանները, ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որը սահմանակից կամ տեսանելի է ադրբեջանական կողմից:

Արցախի Հանրապետության ոստիկանություն