Search
Close this search box.

5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել բյուջեի նախագծին

Ըստ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ կա 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության 2018թ.-ի բյուջեի նախագծին.

Պատճառ առաջին. Բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում.«Սա բացարձակ անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը»,-նշեց Ն. Զոհրաբյանը:

Պատճառ երկրորդ. Խայտառակ գնաճը, որը որևէ կերպ չի զսպվում: Ըստ Ն. Զոհրաբյանի՝  այսօրվա գնաճը տանում է կրկնակի և եռակի աղքատացման:

Պատճառ երրորդ. 5560 աշխատատեղի կրճատումը:

Պատճառ չորրորդ. Բյուջեով կրճատվում են կրթության, գիտության, առողջապահության ծախսերը. «Անընդհատ հիշեցնում էին գիտելիքահենք տնտեսության, գիտության առաջընթացի, որ մեր ամենակարևոր ռեսուրսը կիրթ և գրագետ երիտասարդն է, գիտնական է: Գեղեցիկ նախադասություններ և արդյունքում՝ զրո արդյունք»,-նշեց պատգամավորը:

Պատճառ հինգերորդ. Բյուջեի ծայրահեղ դեմոգրաֆիկ պատկերը. «Տասնյակ գյուղերում չկան առաջին դասարաններ, լավագույն դեպքում՝ դասարանում կա մեկ աշակերտ: Սա ուղղակի դեմոգրաֆիական աղետ է, խայտառակ արտագաղթի հետևանք»,-նշեց Ն. Զոհրաբյանը:

ArmLife.am