Search
Close this search box.

Զինծառայողների ճաշացանկը կփոխվի․ մակարոնի ու ձավարի փոխարեն պահածոյացված ճաշ կստանան

Կառավարությունը պատրաստվում է որոշում ընդունել, որով Զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենի և մակարոնեղենի խմբաքանակները կփոխարինվեն պահածոյացված ճաշատեսակներով:

Կառավարությունն իր այս որոշումը հիմնավորում է ժամանակակից մարտական գործողությունների ինտեսիվությամբ, որի պայմաններում ձավարեղենի ու մակարոնեղենի պատրաստումը դառնում է անհնարին: Կառավարությունը հավաստիացնում է, որ այս փոփոխության արդյունքում զինծառայողներին տրվող սննդամթերքի որակը չի ընկնի: