Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։

Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Արսեն Թորոսյանի և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս կառավարության շենքում ծեծի են ենթարկել Արսեն Թորոսյանին։