Search
Close this search box.

Կասկածելի հանգամանքներում հանձնվեցին Շուշին և Հադրութը․ Լև Վերշինին

«Հայերը նյարդայնանում են այն բանից, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։ Հայերը սա հիմնավորում են նրանով, որ Բելառուսը ՀԱՊԿ անդամ է, և ֆորմալ առումով ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի դաշնակիցն է։

Նախ` Բելառուսից և ՀԱՊԿ-ից դժգոհելուց առաջ Հայաստանը պետք է գոնե ՀԱՊԿ դիմած լիներ։ Իսկ պատերազմի ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ չի դիմել։ Նույնիսկ` Հայաստանը իրավական առումով կոնֆլիկտի մաս չի եղել, պատերազմ չի հայտարարել Ադրբեջանին։ Ուղղակի, երկրի ներսում հայտարարել է ռազմական դրություն։

Իսկ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել են Արցախը հանձնելու համար, նայեք, թե ինչպիսի կասկածելի հանգամանքներում հանձնվեցին Շուշին և Հադրութը». քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Լև Վերշինին