Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է բարեգործական հանդեսի

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է UNISEF-ի կողմից կազմակերպված բարեգործական հանդեսին, որի ժամանակ ստացված ամբողջ գումարը փոխանցվել է Թայլանդում երեխաների օգնության հիմնադրամին:

Ինչպես տեղեկացնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը, «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի ռեստորանում կայացած ընթրիքի ժամանակ ֆուտբոլիստները, մարզիչները, երկրպագուներն ու շոու բիզնեսի աստղերը հանգանակել են մոտ 160 հազար ֆունտ սթեռլինգ գումար:

«Այս միջոցառումը շատ կարեւոր է երեխաների համար: Ցանկացած երեխա պետք է կարդալ եւ գրել սովորի: Հույս ունեմ, որ այս ձեւով մենք կկարողանանք շտկել այդ հարցը», – հանդեսի ժամանակ ասել է հայազգի ֆուտբոլիստը:

Նշենք, որ անգլիական ակումբն արդեն 18-րդ անգամ է UNISEF-ի հետ անցկացնում նման միջոցառում: