Search
Close this search box.

Նոր տեղեկություններ. Հղիության 7-րդ ամսում մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել

armtimes.com-ը գրում է. Այսօր Կոտայքի մարզի Արտավազդ (Փյունիկ) գյուղում ողբերգական դեպք է արձանագրվել: 38-ամյա հղի կնոջը հայտնաբերել են մահացած վիճակում: Հղիության 7-րդ ամսում գտնվող Լյուդմիլա Ա.-ն տեսողության խնդիրներ է ունեցել, մի քանի օր առաջ էլ ընկած է եղել:

Արտավազդ խոշորացված համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ հարեւանները պատմել են, որ այսօր առավոտյան կնոջ ինքնազգացողությունը վատացել է, շնչառությունը դժվարացել: Մահացած կինը եւ վերջինիս ամուսինը առողջական խնդիրներ են ունեցել:

«Անառողջ մարդիկ են, կինը լավ չէր տեսնում, ամուսինն էլ նույն ձեւի՝ ո՛չ նորմալ լսում է, ոչ նորմալ տեսնում: Այսօր ես բուժքրոջ հետ խոսեցի, ինձ ասաց, որ մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել, բայց հետո ամեն ինչ նորմալ է եղել»,-ասաց Հովհաննսիյանը:

Նրանք 2 տարեկան մանկահասակ երեխա ունեն:

Նշենք, որ այսօր ժամը 13: 40-ի սահմաններում Կոտայքի մարզի ոստիկանությունը «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, մարզի գյուղերից մեկում տանը կնոջ դի է հայտնաբերել։

«Հրազդան» բժշկական կենտրոնից մեզ չհաջողվեց կնոջ մահվան պատճառն իմանալ, նշեցին, որ դեռ հայտնի չէ: