Search
Close this search box.

«Ընկերներից ոմանք տեսել են, որ Սենոն վառվող մեքենայի վրա կանգնած ընկերներին է դուրս բերում». զոհված զինծառայողի մայրը հարց է բարձրացնում

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Սենո Երկանյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկանյան Սենո Շահենի։

Ծնվել է Տաշիր քաղաքում։ 3 ամսական էր Սենոն, երբ Սենոյին տարանք Մոսկվա։
Սենոն Մոսկվայում հաճախել է մանկապարտեզ, դպրոց։

2009֊2010 թթ. վերադարձել է Տաշիր և հաճախել Տաշիրի թիվ 1 դպրոցը։ 9֊րդ դասարանը ավարտելուց հետո տեղափոխվել Երևան։ Ընդունվել է Երևանում Գ.Վ.Պլեխանովի ռուսական պետական տնտեսագիտական համալսարան։ 2֊րդ կուրսը ավարտելուց հետո զորացրվեց բանակ։ Ծառայեց հանուն Հայրենիքի, հանուն մեզ, հանուն Ձեզ, բոլորիս համար։ Ծառայեց Սիսիանի գնդում։ Սենոս սովորական շարքային Զինվոր է եղել, համեստ, ընկերասեր, բարի։ Երբեք ոչ մի խնդիրի առաջ չի կանգնել, կռիվ չի արել, փորձել է միշտ բոլորի դրության մեջ մտնել, բոլորին հասկանալ, ամեն դժվարությունը սիրով հաղթահարում էր։

Եկավ չարաբաստիկ պատերազմը։
Սենոյին հոկտեմբերի 2֊ի փոխարեն սեպտեմբերի 27֊ին տարան պոստեր՝ ընկերների հետ միասին, իսկ հոկտեմբերի 5֊ին ասում էին, որ հնարավոր է տանեն Ջաբրայիլ, բայց չտարան, հոկտեմբերի 8֊ին երեկոյան պոստերից իջեցնում են, 1 ժամ ժամանակ տալիս հավաքվելուն, հավաքում են բոլոր զինվորներինու գիշերով տանում Ղարաբաղ։ Այդ ժամանակ Սենոս հիվանդ էր, ջերմություն ուներ, ահավոր հազում էր ու գրիպ էր։ Խնդրեցի սանչաստից դեղ վերցներ՝ խմեր, կամ տեղյակ պահեր, որ հիվանդա, ասեց. «Մամ ջան, ինչ հիվանդ, ինչ բան, պատերազմա, ահավոր խառնաշփոթա, սանչաստը փակա գնացել եմ, մենք կռիվ ենք գնում, մամ տղերքը ընդեղ կոտորվում են, իրանց օգնությունա պետք, մենք գնում ենք թիկունքները պահելու, դու ինչի՞ մասին ես մտածում, կդզվեմ, կանցնի, մի մտածի»։ Ու գնաց՝ մտածելով, որ տղերքի թիկունքն է պահելու։ Բայց մեր տականքները դավաճանեցին, խաբելով տարան գցին մսաղաց, գիտեին որ Ֆիզուլին արդեն ուշ է փրկելը, բայց տարել իրերի պես շպրտել մեր քաջերին այնտեղ, խաբելով. «Տղերք կռվեք,աջից ձախից հայերը պահում են ձեզ» ասել են ու թողել՝ թռել։ Խեղճ տղերքը հավատալով կռվել են, բայց իրանց հրամանատարը հասկացել ա, որ աջից ձախից թուրքերն են, խաբել են իրենց, երեխեքը հերթով կոտորվում են, շրջափակման մեջ են հայտնվել 5 օր պայքարելուց հետո, հետ են նահանջել։ Ճանապարհին նորից ընկել են շրջափակման մեջ, նորից պայքարել են, բայցճանապարհին մեքենաներ են հանդիպել, կամ էլ հատուկ սարքած բան էր, ինչ որ մեկի հրամանով, զինվորներին նստեցնում են մեքենաները, 200մ. մեքենան շարժվելուց հետո պայթեցրել են, Աստծո հրաշքով շատերը փրկվել են, մեքենայի վրա մնացել վառվել են 4 հոգի,4 անմեղ զինվոր։

Ընկերներից ոմանք տեսել են, որ Սենոն վառվող մեքենայի վրա կանգնած ընկերներին է դուրս բերում, ոմանք տեսել են՝ ոնց է մեքենայի մոտակայքում վիրակապում ընկերներին, ոմանք էլ ընդհանրապես չեն տեսել։ Քանի որ հրամանատարը փոխանակ երեխաներին փրկի, չգիտեմ այդ պաին ի՞նչով է զբաղվել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15֊ին։ Դեկտեմբերի 16֊ին նոր կարողացել են ռուսների օգնությամբ մտնեն այդ տարածք,և հանեն դիերը։ Մտել տեսել են մեքենայի վրա 4 վառված դի(ոսկորներ), 3 դի էլ մեքենայի կողքին։ ԴՆԹ սարքը 4-ին էլ ճանաչեց, Սենոն չկար այդտեղ։ Փետերվարի 28֊ին քննչականից զանգ եմ ստանում. «Մոտեցեք Հերացի»։ Վառված, սևացած ոսկորները ցելաֆանով փաթաթած տալիս են հայրիկին, ասում են՝ ձեր որդին է, համոզում են, որ ԴՆԹ-ն չի սխալվում ։Բերեցինք՝ հուղարկավորեցինք։

Երազումս անընդհատ տեսնում եմ, որ տղաս ասում ա. «Մամ մի լացի, էս ի՞նչա վիճակդ, քեզ կարգի բեր, ձեզ լավ պահեք, ես շուտով կգամ,մինչև գամ»։ Քննչականից մի թուղթ են տվել, վրան լռիվ ուրիշ բան գրած, ուրիշ գյուղի անուն, ասել են այդտեղից են գտել դին։ Սենոենց մեքենան պայթեցրել են 9-ի խաչմերուկից մի փոքր ներքև՝ դեպի Աբուրահմալի տանող ճանապարհին, որտեղ ոչ քար կա, ոչ ծառ։ Բայց դին գտել են ծառի ու արձանի մոտից։ Լավ, ուզում եմ մի հարց տալ մեր տականք պետությանը։

-Եթե մեքենայի վրա մնացել են 4 զինվոր, մեքենայի մոտ 3 զինվոր, Սենոս չի մնացել մեքենայի վրա վառվել, ո՞նց հայտվեց 15-կմ հեռու մի վայրում ու ընդեղ էդ աստիճան վառվեց, հրամանատարները ուր էին նայում, երբ ամայի դաշտում զինվորները կիսավառված մեքենայից դուրս էին թափվում ու վազում տարբեր կողմեր, ոնց եղավ, որ իմ որդին հերոսություն անելով իջավ գնաց կորա՞վ, ասեղ էր, որ ոչ մեկ չտեսավ։ Ի՞նչ հեքիաթներ են։ Կարողա՞ իմ որդուն չեք տվել ինձ, ի՞նչ իմանամ։ Ո՞վ ա պատասխան տալու։ Թե հեշտ ա դիերը խառնեք բաժանեք, որ հեշտ պրծնեք մեզանից։

Դուք բոլորդ պատասխան եք տալու, փոքրից մեծ։ Բոլորդ էլ մեղավոր եք։ Ոնց ես չեմ կարում քնեմ,դուք էլ չեք քնի։
Պատրաստվեք պարոնայք, մենք ոտքի կկանգնենք ու դուք բոլորդ պատասխան կտաք, ժամը մոտենում է, բերդի պատերի տակ եք փդելու, ոնց մենք 5 ամիս հիվանդանոցների ու մոռգերի պատերի տակ էինք լուսացնում։ Ոնց մեր սրտերը այրեցիք, դժոխքի կրակների մեջ եք այրվելու։ Անիծվեք բոլորդ, որ փողի ու աթոռի համար մեր երեխեքի գլուխները կերաք, Աստվածն էլ ձեր գլուխները ողորմած կանի՝ մեր երեխեքի ոտրքերի տակ։

Խոստանում եմ։