Search
Close this search box.

Եվս 4 մահ AstraZeneca ֆիրմայի Vaxzevria դեղամիջոցի պատվաստումից հետո

Իտալիայում թրոմբոզի հետևանքով արձանագրվել է 4 մահ շվեդա-բրիտանական AstraZeneca ֆիրմայի Vaxzevria դեղամիջոցի պատվաստումից հետո, հաղորդում է իտալական դեղագործական Aifa ընկերությունը:

Մահվան դեպքերը գրանցվել են պատվաստումից 2 շաբաթ անց: Ընդհանուր առմամբ՝ Իտալիայում ավելի քան 14 մլն պատվաստում է կատարվել: Ավելի քան 10 մլն մարդ՝ բնակչության 16.4 տոկոսը, ստացել է առաջին դեղաչափը, իսկ 4 մլն մարդ ստացել է նաև երկրորդ դեղաչափը:

Ամենամեծ պահանջարկն ունի Pfizer ֆիրմայի BioNTech պատվաստանյութը, որով պատվաստվել է ավելի քան 12 մլն մարդ: