Search
Close this search box.

Հայտնի են ԱԱ-2018-ի վիճակահանության բոլոր զամբյուղները

Հայտնի են դարձել Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային բոլոր մասնակիցները:

Ռուսաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի որպես ընդունող երկիր, մնացած հավաքականներն են՝ Բրազիլիան, Իրանը, Ավստրալիան, Պերուն, Ճապոնիան, Մեքսիկան, Բելգիան, Դանիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան,Գերմանիան, Անգլիան, Իսպանիան, Նիգերիան, Կոստա-Ռիկան, Եգիպտոսը, Լեհաստանը, Իսլանդիան, Սերբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Պանաման, Ուրուգվայը, Կոլումբիան, Արգենտինան, Սենեգալը, Մարրոկոն, Թունիսը, Շվեյցարիան, Շվեդիան և Խորվաթիան:

Հայտնի է նաև խմբային փուլի վիճակահանության զամբյուղները: Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին: Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: