Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը. սկանդայալին ձայնագրության արձագանքը ՌԴ-ից

«Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը

Նիկոլ Փաշինյանը բոլորին կմեղադրի, ինչ է, թե իր կաշին փրկի։ Այս անգամ, ինքը կոպիտ սխալվել է թիրախի ընտրության հարցում։ Կրեմլը չի հանդուրժում, երբ իր հաշվին փորձում են հարցեր լուծել».

Արամ Գաբրիելյանով

Նշենք, որ Armvoice տելեգրամյան ալիքը սկանդալային ձայնագրություն է հրապարակել, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «…«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեքսով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան»։