Search
Close this search box.

Նաև Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պետական բյուջեից օգնություն կստանա

Այսօրվա կառավարության նիստում որոշում կկայացվի՝ թե որքան գումար է հատկացվում կուսակցություններին ՀՀ բյուջեից։Գումար ստացող կուսակցությունների մեջ է նաև «Հայկական վերածնունդը»՝ նախկին ՕԵԿ-ը։

Փաստաթղթում ասվում է. «Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքականկուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով 2017թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի»: