Search
Close this search box.

Ո՞վ էր առաջին շարքում նստած «Իմ քայլ» խմբակցության այն պատգամավորը, ով ոտքի չկանգնեց ու չծափահարեց վարչապետին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Իմքայլական պատգամավորներն ու նախարարները հոտնկայս ծափահարեցին նրան։ Անկախ պատգամավորներն ու ընդդիմադիրները չծափահարեցին ու ոտքի չկանգնեցին։

«Իմ քայլ» խմբակցության միակ պատգամավորը Մխիթար Հայրապետյանն էր, ով ոտքի չկանգնեց ու չծափահարեց։ Ազգային ժողովում լրագրողները Հայրապետյանին հարցրին, թե ինչո՞ւ ոտքի չկանգնեց ու չծափահարեց, արդյոք սա թիմից առանձնանալու քայլ էր կամ համակարծիք չէ թիմի հետ։

Նա, սակայն, չպատասխանեց հարցին եւ շտապեց նիստերի դահլիճ։