Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել». Նիկոլ Փաշինյանը բարկացավ ու չպատասխանեց Գոռ Գևորգյանի հարցին

Եթե Դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի ու Արցախի ապագային, դա Ձեր պրոբլեմն է: Այս մասին խորհրադարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Իմ քայլը» լքած Գոռ Գևորգյանին, ով ընդամենը ասել էր, որ Փաշինյանը պետք է սաստեր իմքայլականներին, ովքեր ծափահարեցին հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների ֆոնին:

«Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել, որտեղից եք եկել, ով եք: Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե Դուք օգտագործում եք «ձեր թիմ» արտահայտությունը, Դուք ընդհանրապես ըտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք ու ասում եմ, որ չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում: Այո մենք ծափահարում ենք այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ապագային, մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին: Հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել»:

Նշենք, որ Փաշինյանի այս խոսքերից հետո կրկին ծափեր հնչեցին: