Search
Close this search box.

Կառավարությունը մազոխիստություն է անում. Տիգրան Ուրիխանյան

ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ կրթության, առողջապահության, սոցիալական ծախսերը կրճատելով՝ կառավարությունը կարծես մազոխիստական մոտեցում է ցուցաբերել, որպեսզի «իրեն կպնելու, քննադատելու տեղ լինի»:

«Անվտանգությունն ուժեղանում է, երբ ավելանում է կրթությունն այն քաղաքացիների, որոնք պիտի ապրեն այդ երկրում»,- հակադարձելով Էդուարդ Շարմազանովին՝ հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը և նշեց, որ այս բյուջեին քվեարկելու է այնպես, ինչպես չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը: