Search
Close this search box.

Շարունակ­վում են հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ Փաշինյանի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորու­թյամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները:

Ընդ որում, դա արվում է հնարա­վոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, և պետք է իշխա­նությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ ձայներ ապահովել:

Հենց դա է պատճառը, որ այժմ ԳՇ-ից կանչում են զինվորականներին, մասնավո­րապես՝ զորամասերի հրամանատարներին, և նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով:

Եվ այս ֆոնին շարունակ­վում են նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով:

Մի խոսքով՝ բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ, այլ ոչ հայոց բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։